.

Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները լքել են Էջմիածինը, մնացել է միայն դուստրը․ նրանց պատկանող ձեռնարկությունները գրեթե չեն աշխատում․ «Ժամանակ»

.
.

«Ժամանակ» թերթը գրում է.

 

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ Էջմիածինը լքել են կալանավորված Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Գրիգորյաններին պատկանող ձեռնարկությունները կա՛մ չեն աշխատում, կա՛մ փոքր ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Օրինակ՝ հացի արտադրամասը, որը օրական գրեթե 2 տոննա ալյուր էր օգտագործում հացաթխման համար՝ ապահովելով մի քանի զորամասերի հացի պահանջարկը,

.

աշխատում է 10 տոկոս ծանրաբեռնվածությամբ, քանի որ զրկվել է եկամտաբեր բիզնեսից: Էջմիածնում է մնացել միայն Մանվել Գրիգորյանի դուստրը` Նաիրա Գրիգորյանը, ով Արմավիրի առաջին ատյանի դատարանի դատավոր է: Վերջինս արձակուրդում է, որն ավարտվելու է սեպտեմբերին, եւ չի բացառվում, որ արձակուրդի ավարտից հետո աշխատանքից ազատվելու դիմում գրի: Դժվար է նման, մեղմ ասած, խախտված հեղինակությամբ արդարադատություն իրականացնել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.




.

.