.

Աննա Հակոբյանը հայտնել է սպասվող «ստորութան» մասին

.
.

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է իր բրյուսլեյան այցի մասին հայակական մի քանի լրատվամիջոցների մեդիա մանիպուլյացիաներին։

«Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Հայաստանի պատվիրակության կազմում Բելգիա ժամանած լրագրողների խմբին:

Նրանցից որևէ մեկը չհարցրեց՝ ինչու ենք եկել Բրյուսել եւ ում հաշվին, ինչպես և ինչ ենք արել օրվա ընթացքում և ում հաշվին: Հիմա տեսնում եմ, որ Երևանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն Բրյուսելում, պատերազմում են, թե ով ում «հորինվածքի» հեղինակային իրավունքը պետք է հարգեր:

.

Ունենք 7 հայկական լրատվամիջոցի լրագրող Բրյուսելում և երկու նյութ՝ հորինված Երևանում: Սա մի թեմա է, որի մասին առաջիկայում անպայման կխոսենք:

Մինչ այդ, կարծում եմ, Բրուսելում իմ ու Մարիամի ծախսած գումարները կհասնեն 100 հազարավոր դոլարների, հայկական դիպկորպուսը կաթվածահար կլինի մեզ ուղեկցելով, պետբյուջեում ճեղք կառաջանա մեր քմահաճույքների բերումով և այս ամենը գաղտնի կպահվի հայ հանրությունից, բայց դա կարևոր չէ:

 

.

Բոլորին խնդրում եմ այդ լուրերից չնյարդայնանալ, համբերատար գտնվել, որովհետև սա շատ ավելի լուրջ թեմա է, քան կարող է թվալ, և ես անպայման կանդրադառնամ դրան», — ասված է Աննա Հակոբյանի Facebook-յան գրառման մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.




.

.