.

«Բոլորն ինձ մոռացել են, նույնիսկ ամուսինս ինձ դեր չի տալիս…». Անի Ղազարյան

.
.

«Բոլորն ինձ մոռացել են, նույնիսկ ամուսինս ինձ դեր չի տալիս: Թույլ տվեք մի քիչ բողոքեմ (ծիծաղում է): Երրորդ դստերս ծնունդով պայմանավորված՝ դեռ ակտիվ մշակութային կյանքով չեմ ապրում: Հուսով եմ՝ սեպտեմբերից կընդգրկվեմ նոր ներկայացումներում եւ ֆիլմերում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհի Անի Ղազարյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչու վերջին շրջանում իրեն նոր նախագծերում չենք տեսնում:

 

.

 

Հիշեցնենք, որ Անի Ղազարյանի ամուսինը ռեժիսոր, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանն է: Անիի երկրպագուները առայժմ իրենց սիրելի դերասանուհուն կարող են տեսնել ներկայացումներում, որոնք բեմադրվել են ավելի վաղ, կլինի դա Համազգային, թե «Մհեր Մկրտչյան» թատրոնում: Մենք մի փոքր էլ զրուցեցինք ամառային հանգստի մասին: Անին նշեց, որ երեք երեխաների հետ շատ դժվար է ակտիվ հանգիստ կազմակերպելը, ուստի նախապատվությունը տալիս են պասիվ հանգստին. «Երբեք նախապես չենք վճռում, թե որտեղ ենք հանգստանալու. ամեն բան սպոնտան է ստացվում:

.

Ինքս սիրում եմ ծով, արեւ…ե»-ասաց դերասանուհին: Իսկ հարցին, թե ստացվում է արդյոք համատեղել հանգիստն ու աշխատանքը, Անին պատասխանեց.,Մոտ ժամանակներս ենք վերադարձել հյուրախաղերից. մեկնել էինք Սյունիք եւ Արցախ: Այնպես ստացվեց, որ երկու երեխաներիս հետս տարա: Արդյունքում իրենք մի լավ հանգստացան, իսկ ես տաժանակիր աշխատանք տարա, տանջվեցի: Ամեն դեպքում, շատ լավ անցավ: Եվ ինձ մոտ ցանկություն առաջացավ ամբողջ ընտանիքով գոնե տասը օրով այս ամառ հանգստանալ Ստեփանակերտում: Տեսնենք՝ ինչպես կստացվիե: 


 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.




.

.