.

«Հիմա եմ հասկանում ՝ ինչ սխալ քայլ եմ արել․․․». Կոմանդոսը զղջում է

.
.

2008թ. մարտի 1-ի իրադարձություններում բանակի մասնակցության մասին վկայությունները, որ ներկայացված էին նախկին փաստահավաք խմբի զեկույցներում, այս օրերին ՀՔԾ-ում դարձել է ուսումնասիրությունների թեմա: Ինչպես հայտնի է, ներքաղաքական իրադարձություններում բանակի ներգրավումը ՀՔԾ-ն որակել է սահմանադրական կարգի տապալում` մեղադրանք առաջադրելով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների:

.

Բազմաթիվ տեսագրություններ ու լուսանկարներ վկայում են, որ մարտի 1-ին` մինչեւ արտակարգ դրության հայտարարումը, ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենաները զինվորական անձնակազմով տեղակայված են եղել Երեւանի տարբեր մասերում: Ընդ որում, զինված ուժերի մի մասը Երեւան բերվել է ոչ թե հենց մարտի 1-ին, այլ դրանից վաղ՝ փետրվարյան ցույցերի օրերին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փետրվարից ժամանակավորապես զորանոցի է վերածվել ՊՆ Պաշտպանամարզատեխնիկական ընկերությունը` նախկին ԴՈՍԱՖ-ի շենքը:

Այնտեղ տեղակայված է եղել մոտ հարյուր զինվոր, այն էլ զինված: Ավելին, ԴՈՍԱՖԻ շենքի երկու հատվածներում ե՛ւ բակի, ե՛ւ փողոցի կողմից կազմավորվել են պարեկապահակային կետեր: Մշտապես հերթապահել են երեք ավտոբուս: Ինչպես հայտնի է, ԴՈՍԱՖ-ի ղեկավարը գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանն է՝ Կոմանդոսը:

.

Մանրամասները տեսանյութում՝

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.




.

.