.

Արտակարգ դեպք Արցախի Հանրապետության մարտական դիրքերից մեկում. զինվորը հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հոսպիտալ. Shamshyan.com

.
.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի մարտական դիրքերից մեկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում, առավոտյան 06:00-ից 06:30-ն ընկած ժամանակահատվածում, որովայնի մասում հրազենային վնասվածքնեով,

.

ծայրահեղ ծանր ախտորոշմամբ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագյուղի թաղամասի բնակիչ Հայկ Խաչատրյանը, ով բանակ էր զորակոչվել մի քանի ամիս առաջ, և ով՝ ի դեպ, տեսողական խնդիրներ է ունեցել ու շատերը զարմացել են, որ նրան բանակ են տարել: SHAMSHYAN.com-ը փորձում է պատկան մարմիններից տեղեկություններ ստանալ զինվորի առողջական վիճակի և դեպքի մանրամասների մասին: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.




.

.